Հայաստանի պետական կամերային նվագախումբը և 5th Season խումբը Gate of Frequency ապրիլի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնեն Արտո Թունջբոյաջյանի և Վահագն Հայրապետյանի գործերը: Համադրվելու են տարբեր ոճերն ու փորձարարական ձևաչափը: «Ամբողջ երաժշտության պատմությունն է փորձարարություն է, պարզապես ոմանք հաջողել են, ոմանք`ոչ: Մենք նվագելու ենք նոտաներով, թե ի՞նչ կհավելի մեր երաժշտությանը 5th Season խումբը, մեզ համար մինչև վերջին վայրկյանը գաղտնիք է լինելու»,- ասել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: